News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության Զարգացման ազգային կենտրոնը Արենիում զարգացնելու է հյուրատնային բիզնեսը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը Վայոց Ձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզային մասնաճյուղի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ տնօրեն Սուրեն Գասպարյանին: Քննարկման ընթացքում որոշվեց ակտիվացնել գործակցությունը Վայքի քաղաքապետարանի, Վայոց Ձորի մարզպետարանի հետ: Լեւոն Մնացականյանը հորդորեց ավելի մեծ ուշադրություն դարձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկությանը` վերհանել եւ ներկայացնել մարզի տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումային գաղափարները:

«Կարեւոր է ուշադրություն դարձնել շահառու գործարարների մշտադիտարկման արդյունքներին»,- հանդիպմանն ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Գործադիր տնօրենը: Մասնաճյուղի տնօրենը գործադիր տնօրենի հետ քննարկեց նաեւ Վայոց Ձորի գրասենյակի գործունեության զարգացմանն ուղղված հարցերը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում եւ տեղական ապրանքանիշերի առաջմղում - փուլ 2» ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Սենո Ռյուջին եւ ծրագրի համակարգող Գառնիկ Մանուկյանը: Սենո Ռյուիջին  գործնական խորհուրդներ տվեց գրասենյակի գործունեության արդյունավետության բարձրացման համար:

Հանդիպման մասնակիցները Վայոց Ձորի մարզային մասնաճյուղում քննարկեցին նաեւ գործարարների աջակցության նոր մեթոդներ մշակելու եւ ներմուծելու հարցերը: «Անցած 2 տարվա ընթացքում մարզում ավելացել են հյուրատները եւ չրագործական ձեռնարկությունները: Նաեւ աճել է գործարար համայնքի վստահությունը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նկատմամբ»,- նշեց Սուրեն Գասպարյանը: 

Արենիում համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանի հետ Լեւոն Մնացականյանը քննարկեց համայնքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունն ու աջակցությունն ընդլայնելու ուղիները: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Արենիում արդեն իրականացված մի քանի ծրագրերի համար, որոնք ուղղված են եղել զբոսաշրջության եւ գինեգործության զարգացմանը: Նա նաեւ շեշտեց, որ Արենիում խիստ զգացվում է հյուրատների կարիք: Անհրաժեշտ է նաեւ հիմնել տեղեկատվական կենտրոն, որը կծառայի զբոսաշրջիկների կարիքների բավարարմանը:  «Մենք զբոսաշրջիկներին Արենիում պահելու խնդիր ունենք: Շատերը գալիս են, հիանում գյուղով, մասնակցում փառատոնին, բայց վերադառնում են Երեւան կամ գնում են Վայք»,- նշեց Րաֆֆի Խաչատրյանը:

«Արենի 1» գինետանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց գինետան սեփականատեր Վարդան Սիմոնյանի հետ: Նա աջակցություն է ստացել ՓՄՁ ԶԱԿ-ի` Սկսնակների ձեռներեցությանն աջակցություն ծրագրի եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում եւ տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրի առաջին փուլի շրջանակում: Գործադիր տնօրենի հետ Սիմոնյանը խոսեց գինետան զարգացման հեռանկարների, հնարավորությունների եւ նոր գաղափարների մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ