News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հարկային միջավայրը բարելավող մի շարք օրենսդրական փոփոխություններ են  կատարվել, որոնք ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԱՀ վճարողների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով ազատականացվել է ԱԱՀ հաշվանցումների կարգը:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, բոլոր ԱԱՀ վճարողներն ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարում են հաշվառման հաշվեգրման մեթոդով՝ անկախ իրենց մատակարարներին վճարելու հանգամանքից. «Նրանք կարող են մատուցվող ծառայությունների դիմաց հաշվարկված ԱԱՀ գումարից նվազեցնել իրենց մատակարարների հարկային հաշիվներում ԱԱՀ-ի գումարը, ինչը բավարար է բյուջե վճարման ենթակա հարկը պակասացնելու համար, ընդ որում, այն կատարելու համար այլեւս չի պահանջվում մատակարարներին կատարել վճարում»:

Տնտեսվարողները փաստում են՝ նոր փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում շրջանառու ֆինանսական միջոցներն ուղղել բիզնեսի զարգացմանը, ըստ հարկի վճարողի՝ ընկերությունը 2016 թվականի ընթացքում իրականացրել է 27 միլիարդ  դրամի արտահանում, ինչի համար այդ ապրանքերը ներմուծելիս սահմանին վճարել է 1.4 միլիարդ դրամի ԱԱՀ: Իսկ այս տարի արդեն այդ գումարները կուղղվեն ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը:

Ներդրվել է նաեւ շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգ, ինչը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի վճարումները կատարել ոչ թե նախորդ տարվա շահութահարկի գումարի 18.75 տոկոսի չափով, այլ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից եւ ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով: «2017 թվականի հունվարի 1-ից, համաձայն հարկային օրենսգրքի, հարկ վճարողները կարող են կամավոր հիմունքներով օգտվել այդ համակարգից:

Արդյունքում, բոլոր այն հարկ վճարողներն, ովքեր նախորդ տարին ավարտել են մեծ շահույթով, սակայն ընթացիկ տարում մեծ շահույթ չեն ակնկալում, կարող են ընտրել կանխավճարների կատարման այլընտրանքային տարբերակը՝ դրանով իսկ կրճատելով իրենց կողմից վճարվող շահութահարկի կանխավճարների գումարները, միաժամանակ բարձրացնելով շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Այսինքն տնտեսվարողն ընթացիկ տարում կկատարի կանխավճար՝ կախված արդեն ընթացիկ իրացման շրջանառությունից՝ վճարելով դրա 2 տոկոսը: Ընտրությունը վերապահված է հարկ վճարողներին»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Տնտեսվարողների դիտարկմամբ՝ շահույթ չունենալու պարագայում կարող են օգտվել շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգից. «Նախկինում կանխավճարներից խուսափելու նպատակով ստիպված փակում էինք ընկերությունը, ինչն իր հերթին որոշակի դժվարություններ էր ստեղծում տնտեսվարողի համար: Այժմ շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգը թույլ կտա նաեւ խնայած ֆինանսական միջոցներն ուղղել տնտեսական գործունեության խթանմանը»:

Մեկ այլ փոփոխությամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ՝ շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ապրանքների ներմուծումն ազատվել է ԱԱՀ-ից, եթե այդ կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում արտահանվում են (այդ թվում՝ ԵԱՏՄանդամ պետություններ): «Նախկինում գործող մեխանիզմի համեմատ, երբ որ ներմուծման ժամանակ գանձվում էր ԱԱՀ եւ հետ  էր վերադարձվում որոշակի ժամանակատարությամբ, 2017 թվականի հունվարի 1-ից նման տնտեսվարող սուբյեկտների համար ԱԱՀ-ն չի գանձվելու եւ չի էլ վերադարձվելու, ինչը եւս լրացուցիչ՝ ժամանակային առումով ֆինանսական միջոցների կենտրոնացման հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին»,-նշել է Վախթանգ Միրումյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Ամենաշատ