News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«ՎիմպելԿոմ» ընկերությունը Հայաստանում ակտիվորեն ներդնում է cloud gaming ոլորտի տեխնիկական որոշումները, որոնք թույլ են տալիս օնլայն մուլտիփլեյեր խաղեր խաղալ ինտերնետի ցածր արագություններով։ Այս մասին հունվարի 25-ին՝ Երեւանում Eurasia Mobile Challenge նորարարությունների միջազգային մրցույթի տարածաշրջանային եզրափակչի  ժամանակ, լրագրողներին ասաց Վիմպելկոմի Եվրասիական տարածաշրջանի ընկերություններ խմբի գլխավոր տնօրեն Միխայիլ Գերչուկը։

Նրա խոսքով՝ նախագծի գաղափարը պատկանում է հայկական թիմերից մեկին, որը մասնակցել է անցյալ տարվա մրցույթին։ «ՎիմպելԿոմի» ղեկավարությունը հետաքրքրված է եւ Հայաստանն ընտրել է որպես պիլոտ։ Դա միակ նախագիծը չէ, որն այստեղ իրականացվում է որպես փորձնական նախագիծ։ Օրինակ, Հայաստանը Նորվեգիայից եւ Ֆինլանդիայից հետո երրորդ երկիրն է, որտեղ գործարկել են  LTE 450 տեխնոլոգիական ցանցը։

Բացի այդ, Հայաստանը «ՎիմպելԿոմ» խմբի 14 երկրների շարքում առաջատարն է բջջային եւ ֆիքսված ինտերնետի կոմբինացման ոլորտում։ Արդեն գործում են Նեո եւ Կվատրո առաջարկները։ Այս պահին բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ այլ տարածաշրջաններում համանման առաջարկներ գործարկելու համար։ Արդեն համաձայնագրեր են ստորագրվել համապատասխան սարքավորումներ գործարկելու  մասին։

Միխայիլ Գերչուկը նշեց, որ Հայաստանը իդեալական հարմար է պիլոտային ծրագրերի համար։ Մի կողմից այն շատ փոքր երկիր է արագ տեմպով տարբեր նորարարական գաղափարներ զարգացնելու համար, իսկ մյուս կողմից՝ նրա մակերեսը թույլ է տալիս ակնհայտ տեսնել նախագծի արդյունավետությունը, նախքան խոշոր տարածաշրջաններ տեղափոխելը։

NEWS.am–ի հարցին, թե որքանով է արդիական Հայաստանում ցածր արագություններով օնլայն խաղերի ծրագրեր ներդնելը, Գերչուկը պատասխանեց, «Հայաստանում տարբեր շրջաններ կան՝ ինտերնետի տարբեր արագություններով։ Ոչ բոլոր տեղերում է արագ կապ գործում։ Մինչեւ հիմա կան շրջաններ, որտեղ գործում է Dial-up կապը։ Մենք արագության մեծացման եւ ցանցի արդիականացման ակտիվ ծրագիր ունենք։ Հենց այդ մասին ենք մենք խոսել  վարչապետ Կարեն Կարապետյանի հետ 2016-ի նոյեմբերին իմ այցի ժամանակ։

Բացի այդ, մենք աշխատում ենք համացանցի ծածկույթի ընդլայնման ուղղությամբ՝ միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարելով»։

Նշենք, որ «ՎիմպելԿոմ» ընկերության կազմակերպած մրցույթի նպատակն է գտնել բջջային, ֆինանսական եւ digital ծառայությունների ոլորտում թասրմ գաղափարներ։  Տարածաշրջանային եզրափակիչ փուլին մասնակցում են 8 երկրների 24 թիմեր։ Հաղթող թիմերը կհրավիրվեն Բարսելոնում Համաշխարհային բջջային կոնգրեսին (Mobile World Congress 2017) մասնակցելու, որը կկայանա 2017-ի փետրվարի վերջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ