News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2011-2014 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան աշխատած Ջոն Հեֆերնն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար է դարձել: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը լքել  է պաշտոնը։ Նուլանդի հետ միասին հրաժարական են տվել պետքարտուղարի՝ վարչա–տնտեսական մասով օգնական Պատրիկ Քենեդին, պետքարտուղարի օգնականներ Ջոյս Բարրն ու Միշել Բոնդը։ Թրամփի երդմնակալության օրը պաշտոնից հեռացել է նաեւ պետքարտուղարի դիվանագիտական անվտանգության հարցերով օգնական Գրեգորի Սթարը։

Վիկտորյա Նուլանդը պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը ստանձնել էր 2013-ի դեկտեմբերին։ Մինչ այդ նա Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն էր։

Ջոն Հեֆերնը 2015 թվականի օգոստոսից զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ