News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, 2016-ին շարունակել է կառույցի կատարելագործմանն ուղղված ջանքերը: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ-ի 2016-ի տարեկան հաշվետվությունում:

Հաշվետվությունում, մասնավորապես, նշվում է.

«Որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում նախագահող պետություն` Հայաստանը շարունակեց կազմակերպության կատարելագործմանը, անդամ պետությունների միջեւ համագործակցության ամրապնդմանն, արտաքին քաղաքականության համադրմանն ուղղված ջանքերը:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանում կայացավ ՀԱՊԿ գագաթաժողովը, որի արդյունքում ընդունվեց մինչեւ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը: Հուլիսին Երեւանում անցկացվեցին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, իսկ հոկտեմբերին՝ կանոնադրական մարմինների համատեղ նիստերը:

Տարվա ընթացքում համատեղ ջանքեր գործադրվեցին՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային ռազմավարական 7 հարաբերությունների առավել խորացմանը, բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը։

Երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում կայացան ՀՀ եւ ՌԴ նախագահների շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ: Մարտի 10-ից 11-ը, հունիսի 20-ին, օգոստոսի 10-ին, դեկտեմբերի 26-ին կայացան Հայաստանի նախագահի աշխատանքային այցերը Ռուսաստանի Դաշնություն: Հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Երեւան ժամանեց ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ապրիլի 7-ից 8-ը Հայաստան պաշտոնական, մայիսի 20-ին՝ աշխատանքային այցեր կատարեց ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Ապրիլի 13-ին Մոսկվայում, հունիսի 7-ին Բիշքեկում եւ հոկտեմբերի 27-ին Մինսկում կայացան ՀՀ եւ ՌԴ վարչապետերի հանդիպումները։ Հուլիսի 8-ից 9-ը Սանկտ-Պետերբուրգում կայացավ ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը, որին մասնակցեց ՀՀ վարչապետը: Մարտի 11-ից 12-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Շարունակվեց հայ-ռուսական միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը: Հունիսի 2-ից 6-ը Մոսկվայում ու Կազանում եւ նոյեմբերի 9-ից 12-ը Երեւանում անցկացվեցին ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ եւ 28-րդ նիստերը: 2016թ. ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների միջեւ կայացան տասնյակ հանդիպումներ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում:

Ապրիլի 22-ին պաշտոնական, հուլիսի 4-ին եւ հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցերով Հայաստանում էր ՌԴ ԱԳ նախարարը: Գործնական քայլեր ձեռնարկվեցին երկկողմ ռազմատեխնիկական փոխգործակցությունն առավել ամրապնդելու նպատակով։ Նոյեմբերի 30-ին ստորագրվեց Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը:

Վավերացվեց Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը։ Երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ առավել ընդլայնվեց առեւտրատնտեսական փոխգործակցությունը։

Զարգացում ապրեց ապակենտրոնացված փոխգործակցությունը. հոկտեմբերի 14-ին Երեւանում անցկացվեց հայ-ռուսական միջտարածաշրջանային 5- րդ համաժողովը: Ընդլայնվեցին հումանիտար կապերը։ Կայացան բազմաթիվ փոխայցելություններ տարբեր գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Ստորագրվեց շուրջ երկու տասնյակ միջկառավարական եւ միջգերատեսչական իրավական փաստաթուղթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ