News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Նախօրեին գերեվարված Էլնուր Հուսեյնզադեի մայրը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:

haqqin.az-ը հայտնում է, որ Istipress.com-ի հետ հարցազրույցում նրա մայրը՝ Սաիդա Հուսեյնովան հայտարարել է, որ զինծառայությունն ավարտելուց հետո՝ 4 ամիս առաջ, Էլնուրը կրկին բանակ է գնացել հույժ շտապ ծառայության: Վերջին անգամ նա տանն է եղել նախօրեի երեկոյան:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ծառայության ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, ծառայության չի ներկայացել, իսկ հետագայում զորացրվել է ԶՈւ-ի շարքերից եւ ներկայումս Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում չէ:

Փետրվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈւ-երի շփման գծում՝ հյուսիսային (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը, օգտվելով մառախուղից, դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է նախաձեռնել: Կազկակերպված գործողությունների արդյունքում առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերի վերցնել ադրբեջանցի զինծառայող, 1995 թվականի ծնված Էլնուր Հուսեյնզադեին, որը ծագումով Բարդա քաղաքից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ