Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված գրառում է կատարել Twitter–ում։
Կարո Փայլանը գրել է. «Այս տարի քրիստոնեական աշխարհը ապրիլի 16–ին տոնում է Սուրբ Զատիկը։ Հանրաքվեն չպետք է իրականացնել տոնին»։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը նշել էր, թե սահմանադրական փոխությունների հանրաքվեն տեղի կունենա կամ ապրիլի 9–ին կամ 16–ին։