News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Ֆերիքյոյի Մերամետչյան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Մասիս Քարան իրավունք է ստացել մասնակցելու NASA-ի տիեզերագնացների պատրաստման կրթական ծրագրին (ATX)։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, հայ աշակերտը Թուրքիայի խելացի աշակերտների կրթական հիմնադրամի աջակցությամբ կարողացել է մասնակցել մրցույթի ու իրավունք ստանալ մասնակցել NASA-ի տիեզերական կենտրոնում կազմակերպվող NASA-ի տիեզերագնացների պատրաստման կրթական ծրագրին։

Հայ աշակերտին տրված է հնարավորություն ծանոթանալ NASA-ի տիեզերագնացների հետ, օգտագործել, իրական տիեզերանավերի սիմուլյատորներ, պատրաստել սեփական հրթիռն ու օդ բարձրացնել այն,  ստեղծել սեփական ռոբոտներն ու մասնակցել մրցույթի։

Մերամետչյան դպրոցի տնօրեն Արփի Մանուկյանը նշել է, թե Մասիսը շատ ընդունակ աշակերտ է մի շարք ոլորտներում։ «Գրականությունից ու շախմատից ստացած մրցանակներ ունի, իսկ գիտության հետ կապված հետաքրքրություններն ամրապնդվեցին ԹՈՒՄՈ-ի հետ համագործակցության արդյունքում։ Մասիսն այն քիչ աշակերտների թվին է պատկանում, որ NASA-ն ընդունել է իր մոտ»,-ասել է տիկին Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ