News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Տուլայում հայկական ավտոբուսի վթարի համար 4.5 տարվա ազատազրկման դատապարտված հայ վարորդ Գառնիկ Հարությունյանի պաշտպանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: NEWS.am-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ Հարությունյանի սահմանադրական իրավունքը խախտված է:

«Գործի նյութերը ռուսերենից հայերեն նորմալ չեն թարգմանվել, կոպիտ սխալներով են թարգմանվել, իմ պաշտպանյալը մինչեւ այսօր չի հասկանում, թե ինչում են իրեն մեղավոր ճանաչում: Նույնիսկ մեղադրական եզրակացությունը նորմալ չեն թարգմանել Հարությունյանի համար »,- ասաց փաստաբանը:

Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց նաեւ, որ ռուսաստանյան դատարանը դիմել է, որպեսզի կարգապահական վարույթ հարուցեն Հարությունյանի փաստաբանների նկատմամբ, այս կերպ փորձելով ճնշում գործադրել. «Դա իրենց մոտ չի հաջողվի: Մենք երեք ատյաններում էլ պահանջել ենք, որ ուսումնասիրվի հարցը` արդյոք այդ ավտոբուսները համապատասխանում են նորմերին եւ կարող են շահագործվել, սակայն այս հարցն այդպես էլ քննարկման առարկա չդարձավ: Բացի դրանից, դատերից մեկի ժամանակ Գառնիկ Հարությունյանի առողջական վիճակը վատացել էր, սակայն դատարանը թույլ չտվեց «Շտապօգնություն» հրավիրել: Մենք այս ամենի մասին բարձրաձայնել ենք ու հենց դրանից հետո դատարանը դիմեց, որ կարգապահական վարույթ հարուցեն»:

Հիշեցնենք, որ վթարը Տուլայի մարզի Մ-4 մայրուղում տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է: Վարորդի դեմ քրեական գործ էր հարուցվել «ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով: Դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տուլայի ողբերգական վթարի գործով 4.5 տարով դատապարտված հայ վարորդն արդեն ազատության մեջ է. վերադարձել է Հայաստան
Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նրա պատիժը փոխարինվել է տուգանքով...
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդը շուրջ 3 տարի է՝ պայքարում է ազատ արձակվելու համար
NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց...
Տուլայում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդն առաջիկայում ազատ կարձակվի՞
Մենք հույս ունենք, որ պատժաչափը կվերանայվի...
ՌԴ-ում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդի գործով նիստերը Վճռաբեկում անընդհատ հետաձգվում են
Տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան...
Տուլայում հայկական ավտոբուսի հետքերով. Վճռաբեկը մի քանի օրից որոշում կկայացնի
Փաստաբանը հույս ունի, որ Վճռաբեկը կմեղմացնի հայ վարորդի պատժաչափը…
Տուլայի վթարով ՀՀ-ում հարուցված քրգործը կարճվել է. ՔԿ
Որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործի վարույթը կարճելու համար…
Ամենաշատ