News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում 2015թ. նոյեմբերին հայկական ավտոբուսի վթարի դեպքի առթիվ Հայաստանում հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական պատասխանի` «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 245-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննական մարմինը համագործակցել է ՌԴ իրավասու մարմինների հետ` պարզելու վթարի պատճառը եւ քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Վթարի դեպքի առթիվ ՌԴ քննչական մարմինների վարույթում քննվող քրեական գործով առերեւույթ հանցագործություն կատարած անձին առաջադրվել է մեղադրանք, եւ 2016թ. օգոստոսի 2-ին ՌԴ Տուլայի մարզի քաղաքային դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանվում է կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը, ըստ որի, ոչ ոք չի կարող նման արարքի համար կրկին դատվել, ուստի նոյեմբերի 1-ին որոշում է կայացվել` ՀՀ ՔԿ ՀԿԳ վարույթում քննվող քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործի վարույթը կարճելու համար:

Նշենք, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ հարուցվել էր քրեական գործը, Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ դեպքի հետ կապված ԶԼՄ-ների հաղորդումներով ստացված տեղեկությունների վերլուծությամբ՝ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել՝ նաեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցները տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելու արդյունքում: Քրեական գործի հարուցումից հետո կատարվել եւ կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ: Մասնավորապես՝ «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ից առգրավվել են վթարի ենթարկված ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման վերաբերյալ, վարորդների եւ մյուս աշխատակիցների անձնական գործերը, աշխատանքային պայմանագրերը, էլեկտրոնային տեղեկատվությունը, հարցաքննվել են հիշյալ ավտոտրանսպորտային միջոցի շահագործման եւ սպասարկման համար պատասխանատու անձինք: Գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով պատկան մարմիններին կատարվել են հարցումներ եւ պահանջվել համապատասխան փաստաթղթեր:

Հարուցված քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական անհետաձգելի գործողություններ:

Ի դեպ, դատապարտված վարորդ Գառնիկ Հարությունյանի փաստաբանները պնդում են, որ «Պալաչ» անունով հայտնի Արթուր Հարությունյանին պատկանող «Քնիգ Դելյուքս» ընկերությունը խախտումներ է արել եւ վթարված ավտոբուսը տեխնիկական խոտան է ունեցել եւ երկար ժամանակ է, ինչի շահագործումից դուրս էր եկել:

Ավելի վաղ որ 2015 թ. նոյեմբերի 3-ին ժամը 02:10-ին Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 9-ը զոհվել է: Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տուլայի ողբերգական վթարի գործով 4.5 տարով դատապարտված հայ վարորդն արդեն ազատության մեջ է. վերադարձել է Հայաստան
Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նրա պատիժը փոխարինվել է տուգանքով...
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդը շուրջ 3 տարի է՝ պայքարում է ազատ արձակվելու համար
NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց...
Տուլայում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդն առաջիկայում ազատ կարձակվի՞
Մենք հույս ունենք, որ պատժաչափը կվերանայվի...
ՌԴ-ում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդի գործով նիստերը Վճռաբեկում անընդհատ հետաձգվում են
Տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան...
Տուլայում հայկական ավտոբուսի հետքերով. Վճռաբեկը մի քանի օրից որոշում կկայացնի
Փաստաբանը հույս ունի, որ Վճռաբեկը կմեղմացնի հայ վարորդի պատժաչափը…
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդի փաստաբանների վրա ճնշումներ են գործադրվում. կարգապահական վարույթ է հարուցվել
Գործի նյութերը ռուսերենից հայերեն նորմալ չեն թարգմանվել, կոպիտ սխալներով են թարգմանվել…
Ամենաշատ