News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տուլայում 2015թ. նոյեմբերին հայկական ավտոբուսի վթարի գործը Վճռաբեկը հետ է ուղարկել առաջին ատյան՝ նոր դատավճիռ կայացնելու համար:

NEWS.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ, 4.5 տարվա ազատազրկման դատապարտված Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին:

«Մենք հույս ունենք, որ պատժաչափը կվերանայվի եւ Գառնիկ Հարությունյանը ազատ կարձակվի»,- ասաց Ռուբեն Կիրակոսյանը:

Նշենք, որ Գառնիկ Հարությունյանի դեմ քաղաքացիական հայց չկա, բողոք չունեն նաեւ վթարի հետեւանքով մահացած ուղեւորների հարազատներն ու վնասվածքներ ստացած ուղեւորները: Դեռեւս հայտնի չէ, թե դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո որտեղ Գառնիկ Հարությունյանը կկրի պատիժը: Ի սկզբանե, տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան:

Հիշեցնենք, որ վթարը Տուլայի մարզի Մ-4 մայրուղում տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է: Վարորդի դեմ քրեական գործ էր հարուցվել «ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով: Առաջին ատյանի որոշմամբ նա դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման: Վերաքննիչն անփոփոխ էր թողել դատավճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տուլայի ողբերգական վթարի գործով 4.5 տարով դատապարտված հայ վարորդն արդեն ազատության մեջ է. վերադարձել է Հայաստան
Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նրա պատիժը փոխարինվել է տուգանքով...
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդը շուրջ 3 տարի է՝ պայքարում է ազատ արձակվելու համար
NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց...
ՌԴ-ում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդի գործով նիստերը Վճռաբեկում անընդհատ հետաձգվում են
Տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան...
Տուլայում հայկական ավտոբուսի հետքերով. Վճռաբեկը մի քանի օրից որոշում կկայացնի
Փաստաբանը հույս ունի, որ Վճռաբեկը կմեղմացնի հայ վարորդի պատժաչափը…
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդի փաստաբանների վրա ճնշումներ են գործադրվում. կարգապահական վարույթ է հարուցվել
Գործի նյութերը ռուսերենից հայերեն նորմալ չեն թարգմանվել, կոպիտ սխալներով են թարգմանվել…
Տուլայի վթարով ՀՀ-ում հարուցված քրգործը կարճվել է. ՔԿ
Որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործի վարույթը կարճելու համար…
Ամենաշատ