News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Տուլայում հայկական ավտոբուսի վթարի համար 4.5 տարվա ազատազրկման դատապարտված հայ վարորդ Գառնիկ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանը դեռեւս որոշում չի կայացրել:

NEWS.am-ին Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ չի բացառվում՝ մինչեւ հունիս արդեն որոշումը լինի:

Փաստաբանը հույս ունի, որ Վճռաբեկը կմեղմացնի հայ վարորդի պատժաչափը: Նշենք, որ Գառնիկ Հարությունյանի դեմ քաղաքացիական հայց չկա, բողոք չունեն նաեւ վթարի հետեւանքով մահացած ուղեւորների հարազատներն ու վնասվածքներ ստացած ուղեւորները: Դեռեւս հայտնի չէ, թե Գառնիկ Հարությունյանը որտեղ կկրի պատիժը: Ի սկզբանե, տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան:

Հիշեցնենք, որ վթարը Տուլայի մարզի Մ-4 մայրուղում տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է: Վարորդի դեմ քրեական գործ էր հարուցվել «ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով: Առաջին ատյանի որոշմամբ նա դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման: Վերաքննիչն անփոփոխ էր թողել դատավճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տուլայի ողբերգական վթարի գործով 4.5 տարով դատապարտված հայ վարորդն արդեն ազատության մեջ է. վերադարձել է Հայաստան
Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նրա պատիժը փոխարինվել է տուգանքով...
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդը շուրջ 3 տարի է՝ պայքարում է ազատ արձակվելու համար
NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց...
Տուլայում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդն առաջիկայում ազատ կարձակվի՞
Մենք հույս ունենք, որ պատժաչափը կվերանայվի...
ՌԴ-ում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդի գործով նիստերը Վճռաբեկում անընդհատ հետաձգվում են
Տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան...
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդի փաստաբանների վրա ճնշումներ են գործադրվում. կարգապահական վարույթ է հարուցվել
Գործի նյութերը ռուսերենից հայերեն նորմալ չեն թարգմանվել, կոպիտ սխալներով են թարգմանվել…
Տուլայի վթարով ՀՀ-ում հարուցված քրգործը կարճվել է. ՔԿ
Որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործի վարույթը կարճելու համար…
Ամենաշատ