Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական, Yenicag պարբերականի սյունակագիր Ահմեդ Թաքանը սկանդալային հոդված է հրապարակել։
Ահմեդ Թաքանն իր հրապարակման մեջ նշել է, թե Թուրքիայի հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը Էրդողանի անունից Քաթարում Ֆեթուլլահ Գյուլենի կողմանիկցների հետ հաշտության բանակցություններ է վարում։
Ահմեդ Թաքանն ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի գլխավոր դերակատարների հարազատները դեռեւս բարձր պաշտոններ են զբաղեցնում, ընդհուպ մինչեւ իշխող կուսակցության փոխնախագահի պաշտոն։ Նա շեշտել է, որ ներկայում առնվազն 6 նախարարի մոտ ֆիքսվել է գյուլենականների միջեւ հաղորդակցության միջոց հանդիսացող ByLock ծրագիրը։
«Այս համատեքստում անակնկալ չի լինի, որ հաստատվի Հաքան Ֆիդանի ու գյուլենականների միջեւ հաշտեցման բանակցությունները։ Քանի որ դեռեւս տարիներ առաջ էլ նույն Հաքան Ֆիդանը քուրդ զինյալների առաջնորդների հետ էր բանակցություններ վարում, որը հետագայում բացահայտվեց՝ քրդական հարցի կարգավորման անվան ներքո։