News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցյալի հանցագործությունները չդատապարտելով՝ թույլ ենք տալիս, որ դրանք կրկնվեն նաեւ մեր օրերում: Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա հավաքի ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ անդրադառնալով երկրի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մերժմանը:

Nouvelle d’Armenie պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսուա Օլանդը կարեւորել է այդ ուղղությամբ կատարված աշխատանքը եւ նշել, որ հարկավոր է շարունակել պայքարը, քանի որ դա ճշմարտության համար պայքար է:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ 2017 թվականին լրանում է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Նա տեղեկացրել է, որ այդ առիթով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Փարիզ է հրավիրել: Մարտի 8-ին նախանշված պաշտոնական այցի շրջանակում հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկելու են մի շարք հարցեր: Օլանդի փոխանցմամբ՝ անդրադարձ է լինելու, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Կարեւոր է այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնել»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարը:

«Մենք այստեղ հավաքվել ենք՝ խոսելու Ֆրանսիայում լավագույնի մասին: Իսկ դուք լավագույնն եք Ֆրանսիայում»,- ելույթն ամփոփել է Ֆրանսուա Օլանդը՝ խոստանալով մշտապես ֆրանսահայ համայնքի կողքին լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ