ԱՄՆ-ն փետրվարի 15-ին Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք հանդիպմանը դիտորդ կլինի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Հույս ունենք, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը կժամանի՝ որպես դիտորդ»,- ասել է նա:
Նա չի հստակեցրել, թե ով է ներկայացնելու Վաշինգտոնին: «Անցյալ անգամ ներկա էր դեսպանը: Հիմա ԱՄՆ-ն պետք է որոշի, թե ով է իրեն ներկայացնելու»,- ասել է Բոգդանովը:
Նրա խոսքով՝ «Թուրքիան, Իրանը, Ռուսաստանն ու Հորդանանը հանդիպման երաշխավորները կլինեն»: Բացի այդ՝ հանդիպմանը կմասնակցի նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչը: