News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Օտտավայի Քարլթոնի համալսարանում փետրվարի 13-ին «Բելառուսը եւ նրա հարեւանները» խորագրով դասախոսությամբ է հանդես եկել Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոն, որին ներկա են գտնվել Օտտավայի հայ ուսանողների միության, ինչպես նաեւ Օտտավայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները եւ մի լավ «նեղը գցել» Կրավչենկոյին:

Դասախոսության ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում հայ ուսանողների կողմից Բելառուսի փոխարտգործնախարարին է ուղղվել հարցերի տեղատարափ, որոնք բացառապես կապված էին Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին` Բելառուսից Ադրբեջան արտահանձնելու, եւ առհասարակ, Բելառուսում մարդու իրավունքների խախտումների հետ, որոնց Օլեգ Կրավչենկոն շփոթված ու հակասական պատասխաններ է տվել:

Դասախոսության ընթացքում Օլեգ Կրավչենկոն զուգահեռներ է անցկացրել Կանադայի եւ Բելառուսի միջեւ, սակայն հնչած այն հարցին, որ Կանադան ժողովրդավարական երկիր է, իսկ Բելառուսի նախագահն արդեն ավելի քան 20 տարի է միահեծան կերպով կառավարում է երկիրը, Կրավչենկոն պատասխանել է, որ անթերի երկրներ չկան:

Անդրադառնալով Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցին` Բելառուսի փոխարտգործնախարարը բառացիորեն նշել է. «Երբեմն արտահանձման վերաբերյալ ԱՊՀ կոնվենցիաները կարող են հակասել ՄԱԿ-ի կոնվենցիաներին»:

Այս միտքն ամբողջապես մերկացնում է Բելառուսի իրական գործելաոճը, որը բավականին հեռու է ՄԱԿ-ի կոնվենցիաներից եւ միջազգային իրավական այլ ակտերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ