News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկեղծ ասած՝ ես մի քիչ խղճում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել: Այս մասին իր Facebook-ի իր էջում գրել է բոլգեր Ալեքսանդր Լապշինը:

«Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը՝ հատուկ նշանակության ջոկատով, հայտարարություններ արեց ճանապարհորդ Լապշինի գործում «ադրբեջանական արդարադատության» գերակայության մասին: Ամեն ինչ այնքան գեղեցիկ սկսվեց:

Բայց հետո ամեն ինչ սկսեց կտրուկ վատթարանալ: Իմ դատի հարցում փակուղի մտան՝ չիմանալով ինչ անել հետագայում, խայտառակվեցին ամբողջ աշխարհի առջեւ եւ արժանացան Եվրամիություն, Ռուսաստանի, Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը: Եւ վերջում նրանք թույլ տվեցին հարձակում ինձ վրա Ադրբեջանի ամենապահպանվող բանտում՝ ցույց տալով, որ Իլհամ Ալիեւը կորցրել է վերահսկողությունը իր երկրի ներսում տիրող իրավիճակի վրա: Այնուհետեւ խուճապի մատնված, Ալիեւը կրկին անձամբ սկսեց հայտարարություններ անել, թե իբր Լապշինը կախվել էր, բայց մենք նրան փրկեցինք: Իսկ նրա խորհրդական Ալի Հասանովը ուրախությամբ ու բազմիցս հայտարարեց, որ Բաքվի հիվանդանոցներից մեկում իբր կոմայի մեջ գտնվող Լապշինը շնորհակալական նամակներ է գրել նախագահ Ալիեւին: Եվ այժմ ՄԻԵԴ-ը պաշտոնապես հաստատեց, որ նամակները կեղծ էին, եւ Լապշինը երբեք ոչ մի նամակ չի գրել Ալիեւին: Նշանակում է, որ Ալիեւի մերձավոր շրջապատը պարզապես նրան հիմարի տե՞ղ է դնում: Դա ինձ հիշեցրեց, թե ինչպես է յոթանասունականներին գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը, երբ գնում էր ձկնորսության, լճում գտնվող ջրասուզակները իրենք էին ձուկը նրա կարթին գցում, եւ նա ուրախությամբ ասում էր. «Օ, այսօր բախտս բերում է։ Լավ որս կա»։

Ադրբեջանի նախագահի համար այս ամբողջ պատմությունը մի մղձավանջային ամոթ է: Դուք նկատել եք, որ ՄԻԵԴ-ն իր որոշումն ընդունել է երկու օր առաջ, բայց բացարձակապես բոլոր լրատվամիջոցները Ադրբեջանում լռում են: Ոչ մի հոդված, ոչ մի մեկնաբանություն: Ենթադրում եմ, որ սարսափած խորհրդակցում են, թե ինչ պետք է անեն հիմա եւ ինչպես բացատրել այս ազգային ամոթը սեփական ժողովրդին, հետն էլ նվաստացած 30 000 եվրո վճարեն Լապշինին:

Կարծում եմ՝ վաղը կամ մյուս օրը բաքվեցի քարոզիչները հրահանգներ կստանան եւ կսկսեն հրապարակել հետեւյալ ապուշ վերնագրերը.

- Լապշինը վճարեց Եվրոպային, բայց ճշմարտությունը մեր կողմն է:

- Լապշինին ադրբեջանական բանտում հայերն իրենք էին փորձել սպանել, իսկ մենք մեղավոր չենք:

«Եվրոպան չի սիրում Ադրբեջանին, քանի որ մենք իսլամի հետեւորդներ ենք»,- գրել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Լապշով, դու իսկապե՞ս Լապշինը չես. Ադրբեջանում զույգին կալանավորել են՝ համարելով բլոգերի ազգականներ
Ադրբեջանցի սահմանապահները վազում են շուրջբոլորը, դեսուդեն են ընկնում, ինչ-որ տեղ զանգում: Իսկ զույգը չի կարողանում հասկանալ, թե ինչ է պատահել…
Ամենաշատ