News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին օգնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է TASS-ը։

«Չնայած իր քաղաքացիներին երրորդ երկրներին արտահանձնելու անթույլատրելիության ռուսական դիրքորոշումը մի քանի անգամ Մինսկ է հասել՝ փետրվարի 7-ին Լապշինը Ադրբեջան է արտահանձնվել», - ասել է նա։

«Փետրվարի 9-ին Բաքվի մեկուսարանում նրան այցելել են Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները։ Ռուս դիվանագետների հետ զրույցի ժամանակ կալանքի պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել»,-տեղեկացրել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը « մշտապես կապի մեջ է Ադրբեջանի իրավապահ մարմինների, գլխավոր դատախազության, ԱԳՆ-ի, այդ երկրում Իսրայելի դեսպանատան հետ»։   «Մեր լիազորության շրջանակներում մենք ձեռնարկում ենք հնարավոր բոլոր միջոցները՝ ռուս քաղաքացու պաշտպանության համար։ Այդ հարցը մշտապես վերահսկողության ներքո ենք պահում, Լապշինին որակավորված փաստաբանական օգնություն է ցուցաբերվում։ Առջեւում դատական պարզաբանումն է,-նշել է Զախարովան։

Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը անցյալ տարվա դեկտեմբերին ձերբակալվել է Մինսկում։ Պատճառը Ադրբեջանի հարցման պատճառով նրա՝ հետախուզվող անձանց միջազգային ցուցակում հատնվելն է։ Բաքուն մեղադրում է նրան առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ