News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանը ՆԱՏՕ-ին խնդրել է օգնել պարզելու Սմոլենսկի աղետի պատճառները։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը, հաղորդում է «Ռադիո Լեհաստան»-ը։

Նա հայտնել է, որ այդ թեմայի շուրջ խոսել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հետ։

 «Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն միանա այդ հարցի պարզաբանմանը՝ աջակցելով Ավիաղետների հետաքննության պետական ավիացիայի հանձնաժողովին, որն աշխատում է այդ ոլորտում։ Եւ ես նախնական համաձայնություն եմ ստացել»,-ասել է նա։

Մացերեւիչը նաեւ ասել է, թե ինչպիսի օգնություն է սպասում Լեհաստանը ՆԱՏՕ-ից։ «Տվյալ թեմայի շուրջ տեղեկատվության փոխանցման հարցում լիակատար համագործակցություն, որին տիրապետում են ինչպես ՆԱՏՕ-ն, այնպես էլ առաձին պետություններ։ Ինչպես նաեւ տեխնիկական համագործակցություն մասնագիտական հետազոտական աշխատանքներում, որտեղ Լեհաստանը միշտ չէ, որ տիրապետում է բոլոր տեխնիկական հնարավորություններին։ Մասնավորապես ՝ խոսքը լաբորատորիաների մասին է», - նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ