News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` փետրվարի 17-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին է ներկայացնում տեղեկություններ փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման վերաբերյալ:

Մամուլի ասուլիսին մասնակցում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայաստանում առաջին անգամ փորձարկվեցին տեխնիկական սարքավորումները: Այսպես, ապրիլի 2-ին ընտրողը մոտենալու է մասնագետին, ներկայացնելու անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր: Մասնագետը փաստաթուղթն անցկացնելու է սարքի միջով եւ ընտրողի տվյալները հայտնվելու էն էկրանին, դրանից էլ պարզ է դառնալու` ընտրողն առաջին անգամ է մասնակցում քվեարկությանը, եկել է կրկնակի քվեարկության, թե ընդհանրապես այդ տեղամասի ընտրող չէ: Եթե ընտրողն իսկապես եկել է առաջին անգամ քվեարկության, էկրանին կանաչ լույս է վառվելու, ընտրողից վերցվելու է մատնահետք, որից հետո սարքն արդեն կտպի կտրոնը, որի միջոցով էլ անձը կմասնակցի քվեարկությանը: Կտրոնի վրա պատկերված է տվյալ անձի լուսանկարը: Եթե ընտրողը եկել է կրկնակի քվեարկության, կարմիր լույս է վառվելու էկրանին եւ մասնագետը պարտավոր է անմիջապես ոստիկանություն հրավիրել: Եթե պարզվում է, որ անձը տվյալ ընտրական տեղամասի ընտրող չէ, դեղին լույս է վառվելու, որից հետո անձը պարտավոր է լքել տարածքն ու գնալ ընտրության այնտեղ, որտեղ հաշվառված է:

Տեխնիկական սարքավորումները ձեռք բերելուն աջակցել են դոնոր կազմակերպությունները: Սարքերն առաջին անգամ ամբողջ ծավալով կգործարկվեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որից հետո Երեւանի ավագանու, իսկ արդեն աշնանից` բոլոր ՏԻՄ ընտրություններում:

Սպասվում է, որ առաջիկա ընտրություններին մինչեւ 900 ընտրող ունեցող տեղամասերում կտեղադրվեն 1-ական սարքավորում, իսկ 900-ից ավելի ընտրողի դեպքում` 2 եւ ավելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ