News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը քաղաքական գործունեության գրեթե նույն դաշտում են: Փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանը, որը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ընտրացուցակի երրորդ հորիզոնականում է:

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն իրենց մրցակիցներն են. «Ե՛վ իշխող ՀՀԿ-ն, ե՛ւ «Ծառուկյան» դաշինքը, ե՛ւ, իհարկե, «Ելք» դաշինքը: Բայց «Ելք»-ը մեզ հետ գրեթե նույն դաշտում է, եւ մենք պետք է հիմնավորենք, թե ինչ տարբերություններ ունենք: Իսկ դրա համար, կարծում եմ, մենք բավականաչափ գաղափարներ ունենք»:

Ըստ Բախշյանի՝ «Ազատ դեմոկրատների» ընտրացուցակը բավական երիտասարդ է: «101 թեկնածուների 60%-ը երիտասարդներ են, շուրջ 40%-ը՝ կանայք: Սա ցանկ է, որը մեր հասարակության շրջանում հույս կառաջացնի, որ բոլոր թարմ գաղափարները խորհրդարան կմտնեն»,- հավելեց Բախշյանը:

Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատների» համապետական ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Ցանկի երկրորդ հորիզոնականում «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն է, երրորդ տեղում՝ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանը, չորրորդ տեղում՝ «Ժառանգության» նույնպես նախկին անդամ Ստեփան Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ