News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճար չունեն, մեզ պիտի ընտրեն:  Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը:

«Մեզ պիտի ընտրեն, որովհետեւ իմ վարչապետության տարիներին են եղել բոլոր հաղթանակները, բացի Շուշիի գրավումից: Մենք ինտենսիվորեն զբաղվել ենք բանակով: Մեզ պիտի ընտրեն, որովհետեւ ազատական մտածելակերպի մարդիկ ենք, որն այսօր մեզ չի հերիքում, այսինքն խրախուսելու ենք բիզնեսին, այդ թվում փոքր բիզնեսին: Չափավորելու ենք խոշոր բիզնեսի աճը, խոշոր բիզնեսի աճով տնտեսությունը չի զարգանա: Մեզ պիտի ընտրեն, որովհետեւ ուզում ենք կառավարությանն իր տեղը դնել, այսօր կառավարության գործառույթներից կեսից ավելին փոխանցել են Կենտրոնական բանկին: Տեղի է ունենում լողացող էռոզիա»,,-հայտարարեց Բագրատյանը:

Նրա խոսքով, իրենք շատ քննադատորեն են մոտենալու ԵՏՄ-ին. «Եթե սովորական տարիֆներ չեն ընդունում, ընդհանրապես ԵՏՄ-ում անելիք չկա նոր մաքսային օրենսգիրքն ընդունելուց հետո»:

Հարցին, թե ինչ սկզբունքով է կազմվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակը, Բագրատյանը պատասխանեց, որ քանի որ ռեսուրսների մեծ մասը դնում են «Ազատ դեմոկրատները», նրանց թեկնածուներն էլ մեծամասնություն են կազմում:

Նա նշեց, որ սկզբում որոշվել է, որ ցուցակը կգլխավորի ինքը, սակայն հետո այդ որոշումը փոխվել է. «Մենք ասացինք, ոչինչ հայտարարենք, որ վարչապետի թեկնածուն ես եմ, խմբակցությունը ես եմ ղեկավարելու, կարող ենք երկրորդ հորիզոնականում լինել: Միեւնույն է, գլխավորը մենք ենք, վատ չենք զգում, որ առաջին հորիզոնականում Խաչատուր Քոքոբելյանն է: Իսկ մնացածը քաղաքական անհատներ են, «Ժառանգության» նախկին անդամներ եւ կա մեկ ոչ քաղաքական ուժ՝ «Էլեկտրիկ Երեւանը»: Քաղաքական պատասխանատուն երկուսով ենք՝ ես եւ պարոն Քոքոբելյանը»:

Հարցին, թե ցուցակում ընդգրվածները ազատակա՞ն գաղափարների մարդիկ են, այդ թվում «Ժառանգության» նախկին անդամներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, նախկին վարչապետն արձագանքեց. «Դա նշանակություն չունի այս պահին, որովհետեւ պլատֆորմն ազատական է, ծրագիրը պատրաստ է, ով ստորագրել է ծրագիրը, միացել է դրան»:

Բագրատյանը նշեց, որ այսօր որպես մրցակից կարող է նշել միայն ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, որոնք իշխանություն են. «Մյուսներին իհարկե մրցակից տեսնում ենք, բայց անուններ չենք տա: Կխոսեմ միայն իշխանության դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ