News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ առողջապահության նախարարությունները քննարկում են, թե արդյոք կարելի՞ է բժշկական օգնության ծախսերը դարձնել ընտանեկան կապիտալի ուղղություններից մեկը։ Այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության կենսաթոշակային ապահովման բաժնի պետ Անահիտ Գալստյանը։

«Պետությունը ցանկանում է, որ այդ գումարը լինի երկարաժամկետ նպատակների համար եւ ոչ առօրյա ծախսերի։ Իհարկե, շատերը բողոքում են, որ մարդկանց չի բավարաում գումարը նույնիսկ կենցաղային ծախսերի համար, ուր մնաց՝ մտածել 20 տարի անց երեխայի տան կամ ուսման վարձը վճարելու մասին։ Այս դեպքում դժվար է ինչ-որ բան ասել։ Սակայն մենք ցանկանում ենք, որ երբ երեխան հասուն կյանքի անցնի, գումար ունենա », - ասել է պաշտոնյան։

Ընտանեկան կապիտալը ձեւավորվում է երրորդ եւ մյուս երեխաների ծնունդից հետո միանվագ նպաստից։

«Նպատակային ծախսերին հետեւլու համար պետությունը այդ միջոցները կպահի բանկային հաշվեհամարներում մինչ երեխայի չափահաս դառնալը, իսկ բանկերին կպարտավորեցնի դրանց տոկոսներ փոխանցել ֆզիկական անձանց ներդրումների տոկոսներից ոչ պակաս։ Ուստի 18 տարուց այդ գումարը կարող է աճել։ Այսպես թե այնպես այժմ քննարկվում է նաեւ այդ միջոցները բժշկական օգնության վրա ծախսելը։ Ուստի այժմ երկու նախարարություններում քննարկվում է, թե ինչպես հետեւել, որ բուժման համար ստացված միջոցները այլ նպատակներով չծախսվեն»,-հավելել է Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ