News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանին, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից։ Այս մասին RIA Novosti-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Իհարկե, մեզ չի կարող դուր գալ, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից, որը որպես Մինսկի խմբի համանախագահ, շատ ջանքեր է գործադրում, նաեւ  Հայաստանի հետ փոխհամագործակցությամբ, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար», — ասել է նախարարը։

Նա նաեւ նշել է, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել՝ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար։

«Ինչ վերաբերում է «սպառազինությունների մրցարշավին». Հայաստանը չէ, որ սպառնում պատերազմ սկսել, Հայաստանը  չէ, որ պարծենում իր ռազմական բյուջեի թվերով եւ գնած զենքի քանակով, Հայաստանը չէ, որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայամանգրի նորմերը։ Թե ինչի է դա հանգեցնում, մենք տեսանք այս տարվա ապրիլին։ Բնականաբար, այդ պայմաններում մենք ստիպված ենք ջանքեր գործադրել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու եւ նոր սրացումներ, նոր պատերազմ թույլ չտալու համար», - հավելել է Նալբանդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ