News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուս-վրացական անդրկովկասյան տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին նախնական համաձայնագիրը կարող է ղարաբաղյան հակամարտության մեջ լավ օրինակ լինել: Այս մասին փետրվարի 20-ին հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ելույթ ունենալով «Ռուս-վրացական նոր համաձայնություններ. Հայաստանը Ռուսաստան տանող այլընտրանքային ճանապարհ կունենա՞» թեմայով քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ վրացական եւ ռուսական կողմերը համաձայնվել են քաղաքական հարցերը տնտեսականից անջատել: «Եթե, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամատության կողմերը համաձայնվեն տնտեսական փոխհարաբերությունները զարգացնել, ինչ-որ վստահություն կստեղծվի, հետո հնարավոր կլինի լուծել քաղաքական հարցերը: Ռուս-վրացական համաձայնությունների օրինակը այս դրական տարրերն է պարունակում»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանն ու Ռուսաստանը նախնական համաձայնության են եկել անդրկովկասյան տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ, որը ձեռք է բերվել ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի Պրահայում կայացած հանդիպման ժամանակ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ