News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

 

NEWS.am-ի թղթակիցը շարունակում է իր համար բացահայտել Պեկինը։ Այս անգամ հաղթահարելով Պեկինի մետրոյի գծերն ու դուրս գալով «Դոնգդան» կայարան, ես ոտքով ճամփա ընկա դեպի Չինաստանի ամենանշանավոր վայր՝ Կայսերական պալատ, որ գտնվում է հենց Պեկինի սրտում;

Պատմական համալիրի մուտքից հինգ հարյուր մետր հեռավորության վրա ձեզ կարող են հինգ անգամ ստուգել ու նորից ստուգել մետաղաորոնիչ սարքով, իսկ հետո դուք հսկայական հերթ եք կանգնում, որը նորից ստուգում են զանազան սարքերով ու հետո միայն թողնում, որ առաջ անցնեք։ Բայց մինչ մնացածի մասին պատմելը, ես նախ պատմեմ մի բանի մասին, որը դուք չեք գտնի որեւէ ուղեցույցում։ Մինչ դուք գնում եք դեպի պալատական համալիր ու նույնիսկ երբ արդեն այնտեղ եք գտնվում, ձեզ կարող են մոտենալ երկու չինուհիներ (նրանք միշտ երկուսն են լինում) ու սկսել զրուցել ձեզ հետ տարբեր բաների մասին՝ ընդ որում շատ գրագետ անգելերով։ Բարեբախտաբար ձեր հնազանդ ծառային Պեկինի փորձառու հայերը նախազգուշացրել էին, որ այդ հաճելի խոսակցություններից հետո՝ այն մասին թե որտեղից եք եկել ու արդյոք ձեզ դուր է եկել Պեկինը, ձեզ առաջարկում են սուրճ խմել, որը անսպասելիորեն արժենում է 200 յուան՝ մոտ 33 դոլար։ Այնպես որ պատմական կենտրոն իմ արշավի առաջին ժամի ընթացքում ինձ վեց անգամ մոտեցան, ու քանի որ ես սուրճ առհասարակ չեմ խմում, նրանց չհաջողվեց փող վաստակել Հայաստանի ներկայացուցչի հաշվին։

Բայց դա ի դեպ դեռ վերջը չէ, ճանապարհին ձեզ մոտենում են նաեւ երիտասարդ բարեկիրթ տղամարդիկ ,որոնք ներկայանում են որպես պրոֆեսիոնալ գիդեր՝ ինչ-որ ասոցացիայից ու առաջարկում են իրենց օգնությունը, որը դարձյալ իմ պեկինյան ծանոթ հայերի տեղեկություններով, աներեւակայելիորեն թանկ է լինում (բուն թանգարանում կան անվճար նվագարկիչներ՝ համալիրի պատմության մասին ձայնագրություններով, որոնք ի դեպ տարբեր լեզուներով են առաջարկվում)։

Քաղաքավարի ձեւով հրաժարվում ենք ու շարունակում մեր ճանապարհը։ Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր քայլափոխի իրավապահների բազմություն է, որոնք ոչ մի կերպ չեն արձագանքում սուրճի պատրվակով դրամ շորթող աղջիկներին ու կեղծ գիդերին։ Դե ինչ արած, ըստ երեւույթին դա էլ է նրանց ավանդույթներից․․․․

Անցանք առաջ։ Ահա թե ինչ եմ ձեզ առաջարկում, շատ ու շատ մեծ հիմարություն կլիներ ինչ-որ բան գրել Կայսերական պալատի մասին՝ ու ոչ միայն որովհետեւ համացանցում դրա մասին բազմաթիվ տեղեկություններ կան, այլ որովհետեւ պալատական համալիրը բաղկացած է 9 հազար սենյակներից ու անթիվ անհամար դահլիճներից, որոնք մեկ էջի վրա նկարագրելն անհնար է, մոտ քառասուն էջ է պետք լինելու, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փոխանցեմ այն ամենը, ինչ կա այնտեղ։

Դրա համար էլ անթիվ անհամար դահլիճների, աշտարակների, հրապարակների, աստիճանների, վիշապների, նաեւ գեղեցիկ մարջանյա պուրակների շարանը ձեզ առաջարկում եմ զգալ ու վայելել լուսանկարների միջոցով։ Հավատացեք, ավելի լավ է զգալը, քան 15-ր դարի պատմական շենքի մասին չորուցամաք դասախոսություն լսելը։ Հիշո՞ւմ եք «Հերոս» ֆիլմը՝ Ջեթ Լիի դերակատարմամբ՝ հուսով եմ այս ֆոտոռեպորտաժը ձեզ կփոխանցի բոլոր համապատասխան զգացողությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ