News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում հետագա լարվածությունը ամբողջությամբ կախված է իսրայելական կառավարությունից:

«Երկու երկրների միջեւ ստեղծված ներկա իրավիճակը Թուրքիայի որոշումը կամ կամքը չէ: Իսրայելի կառավարությունը կանի անհրաժեշտ ամեն բան, եթե նա բարձր է գնահատում նշանակությունը, որը Թուրքիան նախկինում ուներ Իսրայելի նկատմամբ: Ես խոսում եմ անհրաժեշտ քայլերի մասին` ըստ օրենքի, ոչ թե զիջումների մասին»,- ասել է Գյուլը, հանդես գալով Լոնդոնում միջազգային հարաբերությունների արքայական համալսարանում, գրում է Anadolu-ն:

Անկարան Իսրայելից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել Գազայի հատված ուղեւորվող «ազատության նավատորմի» վրա թուրքերին սպանելու համար եւ փոխհատուցում վճարել զոհերի հարազատներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 31-ին Իսրայելի զինված ուժերը ձերբակալել էին 6 նավեր, որոնք փորձում էին ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը: Նավերի անձնակազմերը դիմադրություն էին ցույց տվել, որի արդյունքում 9 թուրքեր զոհվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ