News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016-ին Փարիզ ու դրա շրջակայք այցելած զբոսաշրջիկների թիվը մեկուկես միլիոնով պակասել է։ Նման տվյալներ է հրապարակել Զբոսաշրջության հարցերով տարածաշշրջանային կոմիտեն։ Ամենաշատը կրճատվել է Չինաստանից, Ճապոնիայից ու Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը, հայտնում է RFI–ն։

Մայրաքաղաքի հյուրանոցները անցած տարի ընդունել են 4․7 տոկոսով քիչ ֆրանսիացի ու օտարերկրյա զբոսաշրջիկ։ Բայց եթե միայն օտարերկրացի զբոսաշրջիկներին հաշվենք, ապա նրանց հոսքը կրճատվել է 8․8 տոկոսով։ Նվազման միտումը սկսել է փոխվել միայն 2016-ի նոյեմբերից։

Զգալիորեն՝ 268 հազարով կրճատվել է նաեւ Չինաստանից եկող զբոսաշրջիկների թիվը։ Իսկ եվրոպական երկրներից զբոսաշրջիկների հոսքի ամենամեծ կրճատումը նկատվել է Իտալիայից, Մեծ Բրիտանիայից ու Իսպանիայից։ Իսկ ահա ամերիկացի զբոսաշրջիկների թվի կրճատումն աննշան է եղել։ Փորձագետները ոլորտի կորուստները գնահատում են 1․3 մլրդ եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ