News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում վերջին 7 ամիսներին 5 ծննդկան է մահացել: Նախնական տվյալով, 5 կանայք մահացել են արյունահոսության հետեւանքով:

Դեպքերից 3-ը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսի 21-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում: 44-ամյա Նաիրա Աբգարյանը կեսարյան հատումով զույգ էր ունեցել հուլիսի 21-ին մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, վիրահատությունը նորմալ էր անցել, ժամեր անց, սակայն, վիճակը կտրուկ վատացել էր, արյունահոսություն էր սկսվել: Ծննդկանը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Ծննդկանի մահվան երկրորդ դեպքը գրանցվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Հուլիսի 27-ին կեսարյան հատումից ժամեր անց արյունահոսության հետեւանքով մահացել էր 28-ամյա Տաթեւ Գասպարյանը:

Ծննդկանի մահվան երրորդ դեպքը գրանցվել է Վանաձորում. հոկտեմբերի 17-ին ծննդաբերած 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց սկսել է արյունահոսել, վիրահատվել է, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Դեկտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարեց`  հետծննդյան արյունահոսության պատճառով ծննդկանների մահվան բոլոր երեք դեպքերում գործ ունենք բժշկական անձնակազմի անուշադիր վերաբերմունքի հետ. «Մենք բոլոր ծննդատներ շրջաբերական ենք ուղարկել, որում նշել ենք, որ գոյություն ունի քայլերի հերթականություն, որոնք իրականացման համար պարտադիր են: Մենք տեղերում ուսուցման նոր դասընթացներ ենք սկսել ըստ կլինիկական այն ուղեցույցների, որոնք իրականում կան: Այս դեպքերում, դրանցից առնվազն երկուսում, մենք գործ ենք ունեցել բուժանձնակազմի անուշադիր վերաբերմունքի հետ, որը կարող էր այդպիսի բարդությունների՝ արյունահոսության եւ մահվան հանգեցնել»:

Սերգեյ Խաչատրյանը վստահեցրեց` այդ երեք դեպքերով բոլոր թերությունները բացահայտվել են, եւ այդ մասին տեղեկացվել է ամբողջ համակարգը:

Փոխնախարարի հայտարարությունից ընդամենը 10 օր էլ չէր անցել, որ Կապանի ծննդատանը մահացավ երիտասարդ ծննդկանը ու կրկին պատճառն արյունահոսությունն էր: Այս տարվա փետրվարին էլ Ալավերդիի ծննդատանը 4-րդ երեխային ծննդաբերելուց ժամեր անց մահացավ 33-ամյա ԱՆժելա Ղազարյանը:

Ստացվում է` կամ մանկաբարձ- գինեկոլոգները չեն ընդունում առողջապահության նախարարության շւջաբերականները, կամ նախարարությունն իսկապես հետեւողական չէ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ