News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բավարիայում գտնվող Դահաու նախկին համակենտրոնացման ճամբարի պատմական դուռը, որը գողացել էին 2014-ին, վերադարձվել է Գերմանիա։ «Աշխատանքը ազատագրում է» ցինիկ գրությամբ մետաղական դռան փոխանցման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Դահաուի նախկին բանտարկյալների միջազգային կոմիտեի անդամները, նաեւ Բավարիայի մշակույթի նախարար Լյուդվիգ Շպենլեն, հայտնում է DW–ն։

Առայսօր հայտնի չէ, թե ով էր գողացել նախկին համակենտրոնացման ճամբարի դարպասների մի մասը։ 2016-ի դեկտեմբերի սկզբին դուռը գտել էին Նորվեգիայի Բերգեն քաղաքում ու տեղափոխել Բավարիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ