«Թեքնոլոջի էնդ Սայենս դինամիքս» ընկերության զարգացման նոր ծրագրում կներդրվի եւս 3 մլն դոլար։ Այս մասին Կառավարության փետրվարի 23-ի նիստի ժամանակ հայտնել է տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ներկայացնելով ընկերության հետ համագործակցելու մասին հուշագիրը։
Պետության ու մասնավոր սեկտորի համագործակցության հիման վրա ծրագրում են իրականացնել նոր տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծման ու արտադրողականության բարձրացման ծրագրեր, նաեւ ստեղծել ոլորտային առեւտրային ներկայացուցչություններ այն շուկաներում, ուր կարելի է արտահանել հայկական տեխնոլոգիական արտադրանքն ու ծառայությունները։
Հիշեցնենք, որ տվյալ ընկերությունը Հայաստանում զբաղվում է պլանշետների մանր սերիական հավաքումով։