News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2018-ին Հայաստանի 2 մարզերի համար ծրագրված է բացել աղբանոց, որը կհամապատասխանի եվրոպական անվտանգության չափանիշներին։ Այս մասին News.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության վարչության ղեկավար Արտաշես Բախշյանը

Շինարարության համար միջազգային մրցույթը կհայտարարվի 2017-ի ապրիլ -մայիս ամիսներին, իսկ շինարարությունը պետք է սկսվի սեպեմբերից ոչ ուշ։

Աղբանոցը սպասարկելու է Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերը ու գտնվելու է Հրազդան քաղաքի մոտ գործող աղբանոցներից մեկի տեղում։ Բայց այն անճանաչելիության աստիճանի փոխվելու է, ասում է Բախշյանը։

Նախագծի համար տեխնիկական հանձրարարությունում, որը պատրաստվել է վարձված խորհրդականների կողմից, չեն եղել առաջարկներ աղբի տեսակավորման ու բիոգազի գործածման մասին։ Նրա խոսքով դրա համար չափից քիչ է ելման հոմքը։

«Մասնավոր սեկտորոմ չկա որեւէ մեկը, ով կհամաձայներ ինչ-որ բան հանել աղբից։ Իսկ ինքնուրույն տեսակավորելը, չիմանալով, թե հետո ինչ է արվելու դրա հետ՝ փորձը ցույց է տալիս, որ դա իրեն չի արդարացնի»,- հայտնեց Բախշյանը։

Այնտեղ գազը  բավական չէ նույնիսկ 10 ՄՎտ հզորության փոքր կայանի համար, հավելեց Բախշյանը։ Դրա համար էլ ,ըստ երեւույթին, այդ գազը կորսան, բայց պարզապես կայրեն, որպեսզի չթունավորեն օդը։

Աղբը հավաքելու համար, ամենայն հավանականությամբ, կընտրվի մեկ օպերատոր, որպեսզի ծախսերը կրճատվեն։

Նշենք, որ աղբանոց բացելուց բացի, ծրագրով նախատեսված է նաեւ այդ երկու մարզերի քաղաքների ու գյուղերի համար աղբատար մեքենաներ գնել։ Ընդամենը ծրագրից կօգտվեն 12 քաղաք ու 500 հազար մարդ։

Ծրագրի ընդհանուր արժեքը 11 մլն եվրո է։ Դրա կեսը Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի վարկն է, մյուս կեսը՝ դրամաշնորհներ են Եվրոպական հարեւանության ներդրումային քաղաքականության գործիքից՝3․5 մլն, ու Էներգաարդյունավետության ու շրջակա միջավայրի հարցերով գործընկերության արեւելաեվրոպական հիմնադրամից՝ 2 մլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ