News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ տեղեկատվական ագրեսիայի նոր գալար նախաձեռնելով՝ այն անգամ այն ուղեկցել են երրորդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների դեմ դեմարշով:

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել է Ամանորի նախօրեին, երբ Մինսկում ձերբակալվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Լրագրողին մեղադրել են Լեռնային Ղարաբաղ, ավելին՝ Ադրբեջան այցելելու համար: Իրավիճակի անհեթեթությունն այն է, որ հարկ էր պատժել ադրբեջանցի մաքսավորներին, բայց նրանց փոխարեն մեղավոր է համարվել Լապշինը: Չնայած Ռուսաստանի եւ Իսրայելի հստակ արտահայտած բացասական դիրքորոշմանը, որոնց քաղաքացին է Լապշինը, բլոգերը Ադրբեջանին է հանձնվել՝ ցուցադրական դատավարություն կատարելու համար: Իրավիճակին նրբություն է հաղորդում այն փաստը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհարմար չզգաց հրապարակավ ստելու՝ պնդելով, որ Լապշինն իբր Ինտերպոլի կողմից հետախուզվում էր:

Ախորժակն ուտելիս է բացվում՝ այսպես է դատել Բաքուն եւ որոշել նույն ոգով շարունակել: Հաջորդ հարձակման թիրախ են ընտրվել Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի մի շարք համալսարանների գիտական աշխատակիցները, նաեւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտարկման համար Լեռնային Ղարաբաղ այցելած Եվրախորհրդարանի 3 պատգամավորները՝ Ֆրենկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը եւ Յարոմիր Շտետինան: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի գլխավոր դատախազությանը, հայտնում են, որ համապատասխան հայտերն Ինտերպոլ են ուղարկվել: Եվ դարձյալ իրավիճակը կրկնվում է՝ Հայաստանի ոստիկանությունից հայտնում են, որ նշված պատգամավորների տվյալներով անձինք Ինտերպոլի բազայում չկան:

Ի դեպ, Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ տարածքում պատգամավորական անձեռնմխելիություն ունեն, որի մասին անհնար է, որ Բաքվում չիմանան, իսկ Բելառուս հազիվ թե որեւէ մեկը ցանկանա մեկնել:

Խելքը փողով չես գնի՝ եւ Բաքվում ավելի հեռու գնացին՝ փորձելով վախեցնել այլ երկրների քաղաքացիներին: Առաջին «ծիծեռնակը» Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան է, որը հրապարակավ երկրի, որտեղ ընդամենը հյուր է, քաղաքացիներին վախեցրել է Լեռնային Ղարաբաղ այցելության համար քրեական հետապնդմամբ: 

Չեխական Aktualne պարբերականի հետ հարցազրույցում ԵԽ-ի պատգամավոր Յարոմիր Շտետինան հիշեցրել է, որ Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ է եւ պաշտպանության ու անվտանգության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալը: «Իմ աշխատանքի էությունը հակամարտային տարածաշրջաններ այցելելն է՝ դրանց մասին պատկերացում կազմելու համար»,- նշել է պատգամավորը:

Բնականաբար, Բաքվի նման մոտեցումն անընդունելի է: Քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը արտաքին աշխարհից Լեռնային Ղարաբաղի հնարավորինս մեկուսացումն է, ուժով, սպառնալիքներով, շանտաժով եւ կաշառելով արտաքին աշխարհի հետ շփումների նվազեցումը, պատմության կեղծումը, փաստերը հորինվածքով փոխարինելը: Ակնառու օրինակներից է վերջին, դեռեւս մեկ տարին չի լրացել, իրադարձությունները՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան: Հիշեցնենք, որ զոհերի թվում կային ոչ միայն զինծառայողներ, այլեւ քաղաքացիական անձինք, որոնք պատահաբար չեն սպանվել գնդակոծության ժամանակ, այլ նպատակաուղղված: Այդ ժամանակ ադրբեջանցի զինվորականներն «աչքի են ընկել» սպանվածների դիերի անարգանքով: Համացանցում հոլովակ է տեղադրվել հայ զինվորի կտրված գլուխը բռնած ադրբեջանցի «քաջ» զինվորի մասնակցությամբ: Ակնհայտ օրինաչափությամբ (մտաբերենք Ռամիլ Սաֆարովի պատմությունը) այդ նույն զինվորականները պարգեւներ են ստացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ձեռքերից:

Շունը հաչի, քամին տանի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարության «սեւ ցուցակը» շարունակում է ընդլայնվել: Իսկ իրեն այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ ներկայացնող կիսալկտի-կիսաանկիրթ պաշտոնյան դատողություն է անում, թե Եվրախորհրդարանի պատգամավորին ինչ է կարելի անել եւ ինչ չի կարելի անել: Ինչպես ասում էր հաջողության ջենթլմեն Վասիլի Ալիբաբաեւիչը. «Քաղաքացի, դու այնտեղ մի՛ գնա, դու այստեղ արի: Թե չէ գլխիդ ձյուն կգա, կմեռնես»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ