News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չի բացառում, որ առաջիկայում թեկնածուներն ընտրակաշառք կբաժանեն: Այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը Լեռնիկ Ալեքսանյանը նաեւ ընդգծեց` այդպիսիք կլինեն նաեւ Հանրապետական կուսակցությունից:

«Մեր կուսակցությունն ու կուսակցության ղեկավարը բազմիցս նշել են, որ չեն խրախուսում ընտրակաշառքը, ավելին, ցանկանում են արդար եւ ազատ ընտրություններ անցկացնել Հայաստանում: Սակայն չեմ բացառում, որ կլինեն անհատներ եւ ՀՀԿ-ից, եւ մյուս կուսակցություններից, որոնք լավություն կանեն մարդկանց. կաշառք կբաժանեն»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Լեռնիկ Ալեքսանյանի գնահատմամբ, դժվար է առանձնացնել բարեգործությունն ու կաշառքը: Նրա կարծիքով, կլինեն թեկնածուներ, որոնք կաշառք չեն բաժանի, բայց նախկինում կատարած բարեգործությունների համար մարդիկ նրանց ձայն կտան, օրինակ, բարեգործություն կարելի է համարել դպրոցի, մանկապարտեզի վերանորոգումը, փողոցների ասֆալտապատումը, երեխաների ուսման վարձը վճարելը:

«Այդպիսի մեծահարուստներ կան բոլոր կուսակցություններից»,- նշեց նա:

Մամուլի ասուլիսին ներկա «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի 4-րդ համարը` Զոյա Թադեւոսյանը, հակադարձեց` իրենց դաշինքից ոչ ոք ընտրակաշառք չի բաժանել եւ չի բաժանելու:

Նշենք, որ մամուլում արդեն տեղեկություններ կան, որ թեկնածուները սկսել են ընտրակաշառք բաժանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ