News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զարուհի Փոստանջյանը ցանկացած ժամանակ կարող էր ընդգրկվել «Ելք» դաշինքի անցողիկ տեղերում: Այս մաիսն այսօր՝ փետրվարի 24-ին, իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ «Ելք» դաշինքը բանակցություններ է վարել «Ժառանգություն» կուսակցության հետ, որովհետեւ հետաքրքրված է եղել Զարուհի Փոստանջյան անձով:

«Ինքս մի քանի անգամ հանդիպել եմ Զարուհի Փոստանջյանին, Էդմոն Մարուքյանն էլ: Մեր հետաքրքրության 60+1 տոկոսը կապված էր Զարուհու հետ, երբ բանակցում էինք «Ժառանգության» հետ: Զարուհի Փոստանջյանի համար կուսակցությւոնում վերջին ժամանակում տեղի ունեցածը ողբերգություն է: Նա, եթե ուզենա, մեր դաշինքում ամենապատվավոր, անցողիկ տեղերում տեղ կգտնվի: Մենք արել ենք առավելագույնը նրա հետ բանակցելու համար»,-ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ, նույնանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» կուսակցությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ