News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Զաքարիա Ազմիին արդարացրել են կոռուպցիայի գործով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով MENA-ն:

Մայրաքաղաքի քրեական դատարանը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի համախոհին անմեղ է ճանաչել եւ անհիմն համարել պետական միջոցների յուրացման եւ ապօրինի հարստացման մեղադրանքները: Նույն գործով արդարացվել են նաեւ Ազմիի եղբայրն ու կինը:

Սա Զաքարիա Ազմիի դեմ երկրորդ դատավարությունն է, որը 2012 թվականին նախ կոռուպցիայի համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման եւ բազմամիլիոնանոց տուգանքի, իսկ մեկ տարի անց վերաքննիչ դատարանը գործը վերանայման է ուղարկել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ