News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեուլում տասնյակ հազարավոր մարդիկ ակցիայի են դուրս եկել՝ Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հեի օգտին եւ նրա դեմ: Նախագահի հակառակորդները երեք ցույց են անցկացրել: Ցուցարարները բղավել են՝ «Ձերբակալեք նաեւ մյուս ղեկավարներին»:

Ըստ DW-ի՝ փետրվարի 17-ին Սեուլի դատարանը նախագահի շրջապատում կոռուպցիայի գործով ձերբակալելու թույլտվություն է տվել Samsung Group-ի փաստացի ղեկավար Լի Չժե Յոնին: Նրան կասկածում են կաշառակերության, կեղծ ցուցմունք տալու մեջ:

Իսկ ցույցի դուրս եկած նախագահի կողմնակիցները սահմանադրական դատարանին կոչ են արել չեղարկել Փակ Կըն Հեի իմպիչմենթի մասին խորհրդարանի դեկտեմբերյան որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ