News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու հնարավորությունը: Այս մասին հաղորդւմ է Politico պարբերականը` վկայակորելով ամերիկյան ներկա եւ նախկին պաշտոնյաներին:

Ըստ պարբերականի աղբյուրների` ԱՄՆ-ը կարող է այդ քայլին գնալ այն պատճառով, որ Խորհուրդը, հավանաբար, ազդեցություն է ունեցել Իսրայելի «բնակեցման» քաղաքականությունը դատապարտող ՄԱԿ-ի բանաձեւի ընդունման վրա

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հաջորդ նստաշրջանում հարցը կքննարկվի, սակայն ԱՄՆ-ի կողմից որոշում չի նախատեսվում:

Դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի ընդունած բանաձեւում Իսրայելի գործողությունները գնահատվել են որպես միջազգային իրավունքների «կոպիտ խախտում»: Փաստաթղթին աջակցել են ԱԽ 14 անդամներ, ԱՄն պատվիրակությունը ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ` չկիրառելով վետոյի իրավունքը, ինչը պնդում էին Իսրայելի իշխանությունները:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կազմակերպության համակարգում միջազգային իրավապաշտպան մարմին է: Այն փոխարինել է Մարդու իրավունքների հանձնաժողովին: Համարվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային օժանդակ մարմին: Խորհրդի առաջին նիստը տեի է ունեցել 2006-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ