News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բանգկոկի կենտրոնում կկառուցվի հսկայական թաղման համալիր՝ 50 մետր բարձրությամբ՝ Պումիպիոն Ադուլյադետ (Ռամա IX) թագավորին հրաժեշտ տալու համար։ Կառուցման մեկնարկի արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի Սանամ Լուանգ հրապարակում, հաղորդում է TASS–ը։

Վարչապետ Պրահութ Չան-Օչան, համաձայն բուդդայական ավանդության, ծաղիկների թերթեր է լցրել ապագա շինության կենտրոնական հատվածը, ապա այնտեղ ծաղկաշղթա կախել։ Բուդդայական հոգեւորականների աղոթքի ներքո այդ ծիսակարգն իրականացրել են նախարարների կաբինետի այլ անդամներ։

Նշվում է, որ համալիրի կառուցուցումը նախատեսվում է  ավարտվել այս տարվա սեպտեմբերին։ Միապետի դիակիզարանն իրենից կներկայացնի սանդալի ծառից ու մի քանի առագաստներից շինություն, որն արտաքինից բուդդայական տաճար կհիշեցնի։

Համալիրը կխորհրդանշի ինը գագաթից լեռնաշղթա, որի կենտրոնում Մերու լեռն է։ Այն սրբազան է բուդդայական գաղափարաբանությանը համար եւ համարվում Բրահմա աստծու բնակավայր։

Հուղարկավորման խարույկի կողքին կկառուցվի VIP հարթակ արարողության մասնակիցների համար, ներառյալ՝ արքայական ընտանիքի անդամներին։ Այն նախատեսված կլինի 2.8 հազար մարդու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ