News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օվկիանոսի պլաստիկական աղտոտվածության մեկ երրորդ մասը կազմում են մանր մասնիկները, որոնք ջրում են հայտնվում սինթետիկ հագուստից կամ ավտոմեքենաների անվադողերից: Այս մասին նշված է օվկիանոսի աղտոտվածությանը նվիրված Բնության պահպանության միջազգային միության զեկույցում, փոխանցում է Phys.org պորտալը:

Մասնիկները ջրում նկատելի չեն, սակայն կազմում են ամեն տարի օվկիանոսում հայտնվող պլաստիկական նյութերի 9,5 տոննայի 31 տոկոսը: Դրանք ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան սովորական աղբը

Չնայած չափերին, այն շրջակա միջավայրին մեծ վտանգ է պատճառում, իսկ սնունդի եւ ջրի մեջ հայտնվելիս՝ մարդու առողջությանը: Միությունն արտադրողներին կոչ է անում միջոց գտնել արտադրանքն այնպիսին դարձնելու համար, որ այն օվկիանոսն ավելի քիչ աղտոտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ