News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքացիական պաշտոն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս լարված շրջանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ ցուցակի առաջին համարն է եւ զբաղվում է քարոզչությամբ:

«Գիտեք, էդպես ասել` ով է առաջին համար, ով վերջին համարը… Վերջին հաշվով պետք է մտածեք հետեւյալի մասին, որ սա նոր ընտրական կարգ է եւ այստեղ խնդիրը չի վերաբերում ով է առաջինը, ով՝ վերջինը: Պարզապես նստել, քննարկել ենք, գտել ենք, որ առաջին համարը լինեն մարդիկ, որ հնարավորություն ունեն ըստ ամենայնի ներկայացնեն ՀՀԿ գործունեությունը: Ես չեմ կարծում, որ կխանգարի, որովհետեւ հիմնական գործը` պաշտպանության գործը, շտաբի ղեկավարի վրա է դրված, իսկ նա քաղաքացիական պաշտոն է, բնականաբար այդ ամեն ինչը տեսնում է, հետեւում է եւ փորձում է լուծումներ տալ: Իհարկե, շատ դժվար է, բայց նա առավոտից գիշեր աշխատանքի մեջ է»,-ասաց Գալուստ Սահակյանը:

 Նա չհամաձայնեց, որ ընտրությունների ժամանակ բանակին հնարավոր է ուղղորդել: Ըստ ԱԺ նախագահի` այս ընտրապայքարի ընթացքում նման խնդիր չի կարող լուծվել, որովհետեւ ընտրական համակարգն այնպիսին է, որ իշխանությունները չեն կարող բանակին ուղղորդել, որ իրեն ընտրի:

Նշենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Երկրի նախագահն ու վարչապետը ընդգրկված չեն ցուցակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ