News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այդպես թողնում ենք, որ անակնկալ լինի, հիմա չենք ասում»,‐ մեր զրույցում ասաց ՀՀԿ‐ական պատգամավոր Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում ինքն ու որդին գնալու են ԱԺ նույն խմբակցությո՞ւն:

Հիշեցնենք, որ հայր Բաբլոյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 4‐րդ հորիզոնականում է, եւ եթե այդ կուսակցությունն ընդամենը նվազագույն շեմը հաղթահարի, նա պատգամավոր կդառնա: Իսկ նրա որդին՝ Արման Բաբլոյանը, որը ղեկավարում է իրենց ընտանիքին պատկանող Արաբկիր բժշկական կենտրոնը, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Երեւանի թիվ 2 ընտրատարածքում:

Իսկ միգուցե նրանցից մեկնումեկը կառավարությո՞ւն գնա, հատկապես որ որդին 2013‐2015թթ. առողջապահության փոխնախարար է եղել, ու մինչեւ հիմա էլ պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե Արա Բաբլոյանը ցանկանում է որդուն տեսնել առողջապահության նախարարի պաշտոնում: «Հիմա ոչինչ չենք կարող ասել: Նախ, պետք է աշխատենք, ժողովուրդը պետք է գնահատի, կընտրի՝ հետո կորոշենք»,‐ պատասխանեց Արա Բաբլոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ