News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Անչափ հետաքրքիր ստացվեց ՕՐՕ դաշինքի համաժողովը. այն տեղի ունեցավ հենց այդ դիվերսիայի օրը. օրինաչափ է, թե պատահականություն, թող նշանների լեզվից հասկացող մնացյալ «բենամուքիները» դատեն: Ամենեւին չարժե մեջբերել պաշտպանության երբեմնի նախարար Սեյրան Օհանյանի մտքի գոհարները. դրանք ո՛չ իրականությանը, ոչ օրվան, ոչ էլ, թերեւս, իր զբաղեցրած նախկին պաշտոնին հարիր մտքեր չէին: Մանավանդ որ «թշնամիների» դեմ պայքարի ելած այդ լիդերները` թե՛ Օսկանյանը, թե՛ Օհանյանը, ընտրվելու դեպքում չեն վերցնելու իրենց մանդատները: Ու թե ինչ են անում «աղմուկի մեջ վայրենի», լոկ իրենք ու մեկ էլ «կամանդույուշչին» կիմանան: 

Հասկանալի է, չնայած, դաշինքի ստեղծման նպատակը մեկն էր` միակցել այն Ծառուկյանի հետ, երկու ֆլանգով ուժեղ կառույց ստեղծել, ֆորսմաժորի տանել երկիրը: Ծառուկյանը չգնաց այդ ռիսկին: ՕՐՕ-ն մնաց «ճակատամարտում» միայնակ, եւ, դատելով հարակից զարգացումներից, վտանգ այս դաշինքից, բոլոր դեպքերում, դեռ կա, մանավանդ այս օրերին, երբ կրկին ռմբակոծվում են Թալիշն ու Ղարաբաղը:

Ուշադրության են արժանի վերջին երկու իրադարձությունները. ա) Սերժ Սարգսյանի զգուշացումը, բ) Վիգեն Սարգսյանինը` նույնպես: Նույն Օհանյանի, այն է` բանակի «կոնտեքստով»: Հիշենք` երկու Սարգսյաններն էլ բավականին զգուշավոր, երբեք բառերը քամուն չտվող գործիչներ են: Եվ եթե նրանք հարկ են համարում տողատակով Օհանյանին եւ նրա «շրջապատին» մեսիջներ հղել, դա նշանակում է, որ «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսի «տակ» խաղացող ուժը, հաստատապես, որոշակի վտանգներ է տեսնում այդ մարդկանց խաղում` բանակային սաբոտաժի, պառակտման, թիկունքից խփելու մասով, մանավանդ որ օդում դեռ կախված են լուրերը` Նոր Նորքի զինված խմբի, այդ առնչությամբ Սամվել Բաբայանի բավականին «կտրուկ» (եթե չասենք ցինիկ) եզրութաբանությունը, դրանց` Օհանյանի որոշակի «մասնակցության» մասով: 

Հենց սրանով պետք է բացատրել Վիգեն Սարգսյանի` մշտապես փափուկ, դիվանագետ-կիրթ մարդու` գոնե շատերիս համար անսպասելի արտահայտությունը. չկասկածեք` քրեական ռիսկեր տեսնելու դեպքում գործ կհարուցվի (մեսիջն ուղղված էր պաշտպանության նախկին նախարարին): 

Ձգենք պաուզան, հիշեցնելու՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների շեմին «կոնկուրենտ ֆիրման», որի հետ այսօր Օհանյանը նույն դաշինքում է, առաջարկել էր ընդդեմ Սերժ Սարգսյանի իրենց միանալ, ինքը ասել էր. «Իմ սպայական արժանապատվությունը երբեք թույլ չի տա գերագույն գլխավոր հրամանատարի նկատմամբ որեւէ ոտնձգություն»: 

Այսօր Օհանյանը Կոելյոյի հայտնի հերոսի նման «քամի է ցանում» ու 360 աստիճանով փոխում անապատում իր կանգնած տեղը: Ինչով կավարտվի այս «ասքը», դժվար է ասել, որովհետեւ գեներալ Օհանյանի երկրորդ շնչառությունն է բացվել, եւ այն, կարծես, իրենը չէ. նա շնչում է այլոց հանգով, թշնամության «մասին» եւ խիստ անհամբեր:

Ինչը, թերեւս, ամենավտանգավորն է այս խաղում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ