News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարտի 5-ին «Ելք» դաշինքը կներկայացնի իր նախընտրական ծրագիրը, որը կզուգորդվի դրամահավաքով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի 3-րդ հորիզոնական զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կազմակերպելու ենք դրամահավաք-երեկո, որտեղ «Ելք» դաշինքը եւ նրա առաջադրած թեկնածուները գումարներ են ընդունելու քաղաքացիներից: Դրանով պետք է փորձենք ֆինանսավորել մեր նախընտրական քարոզարշավը»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով, «Ելքը» իր ծրագրով առաջարկելու է Հայաստանի զարգացման այնպիսի մոդել, որը ներառելու է «մենաշնորհներ չունեցող տնտեսություն, առանց կոռուպցիա, առանց քաղբանտարկյալների պետություն» գաղափարը: Փաշինյանն ասաց, որ «Ելք»-ի նախընտրական ծրագրում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի եւ ՊՊԾ գնդի գրավման դեպքերը խորությամբ հասկանալու վերաբերյալ կետ կա. «Մենք հավակնում ենք Հայաստանում ստանձնել իշխանությունը, բայց մեզ համար կարեւորագույն հաղթանակը լինելու է այն, երբ որ լինի ժողովրդի կամքի արտահայտում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ