Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հաղթանակի սպասումներով է գնում: Այս մասին փետրվարի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Հարցին՝ ո՞վ կլինի կուսակցության վարչապետի թեկնածուն, պատգամավորը պատասխանեց. «Պատգամավորի թեկնածուների ցուցակը Արթուր Բաղդասարյանն է գլխավորում, որը կարող է իրավամբ պայքարել եւ Հայաստանը տանել անվտանգության ու կայունության ճանապարհով՝ օգտագործելով նաեւ արտասահմանում ունեցած իր վարկանիշը»:
Այնուհետեւ շարունակեց, որ «Հայկական վերածնունդը, բնականաբար, հաղթանակի է գնում: «Մենք պայքարում ենք՝ միավորելով կազմակերպչական կառույցները, սակայն հասկանում ենք, որ որոշումը ժողովուրդը պետք է կայացնի»,- հավելեց Շահգելդյանը: