ՀՀԿ-ն պատահական չէ ընտրություններին գնում «Անվտանգություն ու առաջընթաց» կարգախոսով։Այս մասին փետրվարի 28-ին ԱԺ-ում պատգամավորական ելույթների ժամին հայտնել է փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Կառավարությունն ամրապնդում է առաջնագիծը ղարաբաղյան հակամարտության գոտում, որի հաստատումն է Ադրբեջանի հարձակումների հաջող անդրադարձումը։ Իշխող կուսակցությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի լուծի նաեւ երկրի ներսում ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները , հավելել է Շարմազանովը։
ՀՀԿ-ն ընտրություններին գնում է հարգանքով մյուս քաղաքական ուժերի հանդեպ ու կոչ է անում նրանց պայքարել գաղափարական դաշտում, այլ ոչ թե զբաղվել միջանձնային գժտություններով։ «Մի սեւացրեք մյուսներին, դրանով դուք ձեզ չեզ սպիտակացնի»,- հայտնել է նա։