News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եթե իշխանությունները փորձում են ճնշումների միջոցով մարդկանցից ձայներ կորզել, նրանց խաբելու ձեւ կա։Այս մասին փետրվարի 28-ին ԱԺ-ում խորհրդարանական ելույթների ժամին հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար ու «Ելք» դաշինքում թիվ մեկ թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Եթե իշխանությունները տեղերում համոզում են մարդկանց, որ քվեախցիկը հսկվում է տեսախցիկներով, ապա նրանց հավատալ պետք չէ՝ ոչ քվեախցիկը, ոչ էլ դրա շուրջը տարածքը խցիկով չեն երեւում, կարելի է ազատ քվեարկել։

Կա մարդկանց վրա ճնշելու երկու միջոց, բայց երկուսն էլ կարելի է շրջանցել։ Այդ գիտելիքները կարող են օգտակար լինել բյուջետային աշխատողներին, որոնց վրա ճնշում գործադրելը իշխանությունների համար ավելի հեշտ է, հայտնել է Մարուքյանը։

Միջոց 1․ ինչպես հայտնի է, քվեարկողին 9 քվեաթերթիկ են տալիս։ Նա պետք է ծրարի մեջ դնի իր ընտրած այս կամ այն կուսակցությունով կամ դաշինքով թերթիկը։ Որ թերթիկը դրել է ծրարի մեջ, այդ կուսակցության կամ դաշինքի օգտին էլ քվեարկել է։ Մնացած քվեաթերթիկները պետք է զամբյուղը նետել։

«Ենթադրենք, ձեզնից պահանջում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին։ Իսկ դուք ծրարի մեջ մեկ այլ քվեաթերթիկ եք դրել։ Ելքի մոտ ձեզնից պահանջում են ցույց տալ, թե որ 8 քվեաթերթիկներն են մնացել, որ հասկանան, թե որն է եղել 9-րդը։ Այսինքն ձե րձեռքին չպետք է մնացած լինի ՀՀԿ-ով քվեաթերթիկը։

Պետք է այսպես անել՝ քվեարկեք ում օգտին ուզում եք։ ՀՀԿ-ով քվեաթերթիկը նետեք զամբյուղը։ Դրա փոխարեն հանեք մեկ ուրիշ ուժի քվեաթերթիկ՝ օրինակ  «Ելք»-ինը, եթե նրա օգտին եք քվեարկել։ Այսպիսով քվեաթերթիկների թիվը կմնա առաջվա պես 8-ը, յուրաքանչյուրից մեկական։ Բայց դրանց մեջ ՀՀԿ-ն չի լինի»,- հայտնել է Մարուքյանը։

ՄԻջոց 2․ Վարկանշային (նախկին միամանդատ)թեկնածուներին ընտրում են սրանկյուն նշումով։ Տեղի ղեկավարությունը պահանջում է բջջային հեռախոսով լուսանկարել ՀՀԿ-ի քվեաթերթիկը՝ դիմացը նշումով, ու ցույց տալ իրենց։

Լուծում՝ դուք վերցնում եք ՀՀԿ-ի քվեաթերթիկը, դնում եք այնտեղ նշումը, լուսանկարում եք։ Հետո նետում եք այն զամբյուղի մեջ, իսկ հետո վերցնում եք ցանկացած այլ ուժի ցուցակով քվեաթերթիկը ու քվեարկում եք ում օգտին ուզում ես»,- ասել է Մարուքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ