News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայի պատվիրակությունը՝ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, պաշտոնական այցով Հայաստան կժամանի։ Այցի շրջանակում խորհրդարանականները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ, հաղորդում է «Խորհրդարանական թերթը»։

Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության նախադրյալները եւ միջխորհրդարանական հարթակներում համագործակցության հարցերը՝ ներառյալ ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն։ Կքննարկվի նաեւ խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով համագործակցությունը։

Ռուսական պատվիրակության կազմում ներառվել են պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետը կապերի կոմիտեների ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, տրանսպորտի եւ շինարարության հարցերով կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչյովը, հասարակական ու կրոնական հարցերով կոմիտեի նախագահՍերգեյ Գավրիլովը։ Պատվիրակության կազմում ներառվել են նաեւ Ղրիմի պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովն ու Կրասնոդարի երկրամասի օրենսդիր ժողովի ղեկավար Վլադիմիր Բեկետովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ