News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մի շարք քաղաքական գործիչներ եւ լրագրողներ դիմել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ խնդրելով աջակցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատմանը:

Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումից NEWS.am-ին հայտնեցին, որ նամակում նշված է.

«Ձերդ գերազանցություն, 2016 թվականի դեկտեմբերին Բելառուսում կալանավորել են Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին: Դա տեղի է ունեցել Ինտերպոլին Ադրբեջանի փոխանցած կալանքի օրդերի հիման վրա: Ադրբեջանի կողմից Լապշինի քրեական հետապնդումը սկսվել է, երբ նա այցելել է Լեռնային Ղարաբաղ եւ ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակած իր բլոգներում Ադրբեջանի հետ հակամարտությունում պաշտպանել է Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը: Ալեքսանդր Լապշինի կալանքը զուտ քաղաքական բնույթ ունի, եւ Ինտերպոլի օրենսդրությամբ նա չպետք է պատասխանատվության ենթարկվի Ինտերպոլի միջոցով: Ալեքսանդր Լապշինը դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման եւ գտնվում է բանտում: Ի պատասխան լրատվամիջոցներում քննադատության՝ Ադրբեջանի իշխանություններն առաջարկել են Լապշինին ազատել, եթե նա իրեն մեղավոր ճանաչի եւ Ադրբեջանից ներողություն խնդրի:

Ես՝ ներքո ստորագրող Ֆրանտիշեկ Միկլոշկոն, 2010 թվականին նույնպես Ադրբեջանում քրեական պատասխանատվության եմ ենթարկվել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների դիտարկման միջազգային առաքելությանը մասնակցելու համար, եւ հնարավոր է՝ մեղադրանքները մինչ օրս պահպանվում են: Ինձ կալանավորելու օրդերը եւս տրամադրվել էր Ինտերպոլի կողմից: Բայց Սլովակիայի եւ Հայաստանի բողոքների հիման վրա Ինտերպոլն իմ անունը հանեց հետախուզվողների ցուցակից, քանի որ ընդունեց, որ ինձ առաջադրված մեղադրանքները կրում են զուտ քաղաքական բնույթ: Բարեբախտաբար, մինչ անունս Ինտերպոլի ցուցակում էր, ես չեմ այցելել այն երկիրրը, որը համանման հարցերում համագործակցում է Ադրբեջանի հետ:  

Ձերդ գերազանցություն, մենք Ձեզ ենք դիմում, որպեսզի Իսրայելը նախաձեռնի Ալեքսանդր Լապշինին ազատելու համար հնարավոր բոլոր գործողությունները: Նրա այցը այց էր մարդկանց, որոնք հերոսաբար պաշտպանում են իրենց նախնիների հողերը, իսկ նրա բլոգները հարգանքի տուրք են այդ մարդկանց: Նրա կալանքը եւ դատապարտումը հակասում են Ազատությունների եւ Իրավունքների Մեծ Խարտիային: Որպես ՄԱԿ-ի անդամ՝ Ադրբեջանը նույնպես պարտավոր է հետեւել օրենսդրությանը: Ալեքսանդր Լապշինին ազատելը չի կարող հիմնվել իրեն մեղավոր ճանաչելու վրա հանցագործությունների համար, որոնք նա չի կատարել: Մենք մեր բարոյական պարտքն ենք համարում հանդես գալ հանուն Ալեքսանդր Լապշինի ազատման»:

Նամակը ստորագրել են Ֆրանտիշեկ Միկլոշկոն՝ 1990-2010 թվականներին Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր, 1990-1992 թվականներին Սլովակիայի խորհրդարանի նախագահ,  Յան Չարնոգուրսկին՝ 1991-1992 թվականներին Սլովակիայի վարչապետ, Վլադիմիր Պալկոն՝ 2002-2006 թվականներին Սլովակիայի ներքին գործերի նախարար, Աշոտ Գրիգորյանը՝ Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորում, Ռադովան Պավլիկը՝ SITA գործակալության թղթակից:

Նշենք, որ նամակում առկա են մի շարք անճշտություններ: Այսպես՝ չնայած Ադրբեջանի հայտարարություններին, պարզվել է, որ Ալեքսանդր Լապշինը հետախուզվել է ոչ թե Ինտերպոլի մասով, այլ ԱՊՀ-ի: Նրա նկատմամբ նաեւ դեռեւս դատավճիռ չի կայացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ