News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անհեթեթություն են խոսակցություններն այն մասին, թե Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանը բռնի ՕԵԿ-ացվում է: Այս մասին հայտարարեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ հերքելով ՀԱԿ-ի կազմում ընդգրկված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության  նախագահ Պետրոս Մակեյանի այն պնդումը, թե Արթիկի տարածաշրջանը «քվոտայով» տրվել է ՕԵԿ-ին, եւ տեղի բնակչությունը բռնի կերպով անդամագրվում է այդ կուսակցությանը:

«Բոլորիդ է հայտնի, որ մեր կուսակցության նախագահի ծնողների արմատները, ե՜ւ իմ, ե՜ւ Հովհաննես Մարգարյանի ե՜ւ Արծրունի Աղաջանյանի արմատները Արթիկից են: Մեր հարազատներն ու բարեկամները մեծամասամբ ապրում են այդ տարածաշրջանում: Եւ բացի դրանից, ՕԵԿ-ը միշտ ակտիվ է եղել այդ տարածաշրջանում եւ ցուցանիշները միշտ բարձր են եղել: Եթե մենք այդտեղ կայուն ընտրազանգված եւ քաղաքական թիմեր ունենք, դա չի նշանակում, որ դա պետք է շահարկել»,-նկատեց  Բիշարյանը:

Նշենք, որ Պետրոս Մակեյանը, ով ծնունդով Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղից է, մամուլում հայտարարել էր նաեւ, որ Արթիկի տարածաշրջանի ՕԵԿ-ացման  գործընթացին հատկապես ջանասիրաբար լծված է Արթիկի նորանշանակ ոստիկանապետ Տիգան Պետրոսյանը: Նա, ըստ Մակեյանի, պարտադրում, ստիպում ու  սպառնում է ՕԵԿ-ին անդամագրվելուց հրաժարվողներին, այսպիսով չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետրոս Մակեյանը պնդեց իր խոսքերը՝ հավելելով, թե բազմաթիվ փաստեր ունի ձեռքի տակ: «Արթիկի ամբողջ տարածքը, ըստ ստացված հրահանգի, պետք է ՕԵԿ-ացվի, ինչին պետք է միջամտի եւ աջակցի ոստիկանությունը: Ես ներկայացնում եմ տարածաշրջանում տիրող իրավիճակի միայն 50 տոկոսը, իսկ մնացածի մասին, եթե ամոթից զրկված ՕԵԿ ղեկավարները շարունակեն իրենց բարբաջանքները, ես կհրապարակեմ իմ ձեռքի տակ եղած փաստերը: Մի թիվ ասեմ՝ Արթիկի 23 գյուղից 18-ը «Օրինաց» են գրվել: ՕԵԿ-ը կուսակցություն չի, այլ աղանդ»,-հավաստիացրեց  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ